


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:43 . 13/06
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, երեկ քննարկել եւ դեռ կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումն՝ արդեն Կրթության հանձնաժողովի շրջանակներում: Վերջինս նիստին արդեն կներկայանա բանաձեւի առաջարկով:
Երեկ կայացած լիագումար նիստի ընթացքում ելույթ են ունեցել խորհրդարանի բոլոր խմբակցութունները ներկայացնող ութ պատգամավորները, ներառյալ՝ կառավարության ներկայացուցիչ, բնապահպանության նախարար Գիլադ Էրդանը:
"Քանի որ ես, որպես համակարգող նախարար, այժմ խոսում եմ Իսրայելի կառավարության անունից, վստահորեն ասում եմ, որ եթե կառավարությունը նախկինում փորձում էր առնչություն չունենալ այդ խնդրի հետ, ապա պատճառը միայն այն էր, որ չէր ցանկանում այն քաղաքականացնել: Անձամբ ես կարծում եմ՝ հազիվ թե լինի, համենայն դեպս, ես չեմ լսել մի այնպիսի փաստարկ, որ հակառակն ապացուցի: Միանգամայն նպատակահարմար է, որպեսզի Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված Հոլոքոստը",- ասել է Գիլադ Էրդանը։
Քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել մեկը, ով երկրի վարչապետ Նեթանյահուի մերձավոր դաշնակիցն է: Հատկանշական է, նա իր ելույթում օգտագործել է եբրայերեն ողջակիզում՝ Հոլոքոստ ձեւակերպումը։
Միաժամանակ, Իսրայելի ԱԳՆ-ի խոսնակ Յիգալ Փալմորն ասել է, որ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հայոց ողբերգության հարցում մնում է այն, որ խնդիրը պետք է լուծեն պատմաբանները, եւ դա չպետք է լինի քաղաքական բանավեճերի առարկա: "Կադիմա" կուսակցության պատգամավոր Նինո Աբեսաձեն նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը չպետք է զուգադրել:
"Մենք չպետք է իրար կապենք հայերի ողբերգության հանդեպ մեր բարոյական եւ էմոցիոնալ զգացմունքները ռազմավարական որեւէ հետաքրքրության կամ տարածաշրջանային վտանգների հետ: Ցեղասպանության պես դեպքերը վեր են ցանկացած տեսակի քաղաքական կամ տարածաշրջանային տարաձայնություններից",-ասել է նա: