


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:25 . 12/06
Հունիսի 12-ին Ռուսաստանը նշում է իր պետական գլխավոր տոններից մեկը՝ Ռուսաստանի օրը, որն ի սկզբանե կոչվում էր Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագրի օր:
Ժողովրդական զբոսանքներին, տոնական միջոցառումներին ու համերգներին զուգահեռ հազարավոր մարդիկ այսօր դուրս են եկել բողոքի ցույցերի, որ կրում է "Միլիոնների երթ" անվանումը։ Անվանը հակառակ, ոստիկանության տվյալներով՝ 18.000, իսկ ընդդիմության հայտարարությամբ՝ ավելի քան 70.000 մարդ է դուրս եկել Մոսկվայի եւ այլ քաղաքների փողոցներ: Երթը գլխավորում են ընդդիմադիրներ Սերգեյ Ուդալցովը եւ Բորիս Նեմցովը:
Իսկ մյուս ակտիվիստները՝ մասնավորապես, Քսենիա Սոբչակը, Իլյա Յաշինը, Ալեքսեյ Նավալնին, Մարիա Բարոնովան եւ այլոք, ներկա չեն, քանի որ հարցաքննության են կանչվել ՌԴ Քննչական կոմիտե՝ նրանց բնակարանների խուզարկությունից հետո:
ՌԴ մայրաքաղաքում կարգուկանոնը հսկում է ավելի քան 12 հազար իրավապահ ու ներքին զորքերի զինծառայող: Պուշկինսկայա հրապարակը եւ Սախարովի պողոտան, որտեղ անցկացվում են գլխավոր հանրահավաքները, շրջափակել են հազարավոր ոստիկաններ։ Ցուցարարները պարբերաբար կրկնել են "Իշխանությունը ժողովրդինն է", "Օրենքի վրայով չքայլել", "Պուտինի տեղը բանտում է" կարգախոսները։
Թեեւ իշխանություները թույլատրել են ցույց անցկացնել, սակայն ուրբաթ Պուտինի ստորագրած օրենքի համաձայն՝ հավաքների ընթացքում ցանկացած օրինախախտման դեպքում ցուցարարներին կարող են տուգանել մինչեւ 9.600 դոլարի չափով, ինչը 60 անգամ գերազանցում է նախորդ օրենքով սահմանված չափը։: