


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:45 . 12/06
Հունիսի 11-ի երեկոյան Հայաստանի մայրաքաղաքի երկնքում լուսարձակող երկու օբյեկտ է եղել:
news.am-ի փոխանցմամբ, հունիսի 11-ի երեկոյան իր իսկ թղթակցի կողմից պատահաբար արված լուսանկարների մեծացման եւ մանրազնին դիտելու արդյունքում պարզվել է, որ նկարներից մեկում միաժամանակ երկու օբյեկտ է երեւում:
Նկատելի է կապույտ կրակե "պոչ", որը նման է ավելի պարզ երեւացող առաջինին: Սակայն պոչերի դիրքն այլ է, այնպիսի տպավորություն է, կարծես 2 օբյեկտ տարբեր կողմերից ինչ-որ բան են դիտում ներքեւում:
Պետք է ուշադրություն դարձնել նաեւ առաջին օբյեկտի կողքին կապույտ երանգին, որը կարող է լինել երրորդ` ավելի հեռու օբյեկտի հետքը: Օբյեկտները քաղաքի երկնքում են եղել շուրջ մի րոպե, քանի որ կադրերը նկարվել են րոպեական ընդմիջմամբ:
Հիշեցնենք, որ նման օբյեկտներ Հայաստանի տարբեր շրջաններում բնակիչները երկնակամարում նկատել էին նաեւ օրերս, ինչից խուճապի մատնվելով՝ ենթադրել են, թե այլմոլորակայինների ափսե է։
Սակայն առայժմ այդպես էլ պարզ չէ` երկնակամարում հայտնված երեույթը իրականում բալիստիկ հրթի՞ռ էր, թե՞ ՉԹՕ:
Ներքեւում. Մոտ մեկ րոպե ընդմիջմամբ արված երկու լուսանկարները: Նկարների հատվածները ցուցադրված են մեծացված տեսքով: Վերին մասերում սլաքներով ցույց է տրված աննշան երեւացող կապույտ հետք, որը, ենթադրվում է, որ երրորդ` ավելի հեռու օբյեկտինն է:
.jpg)