


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:08 . 12/06
"Երեւանում եւ Բաքվում իմ ուղերձը նույնն է՝ կողմերը կարիք ունեն դրական քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումից: Այս հակամարտությունը չի լուծվի ուժի կիրառմամբ",- Երեւանում այսօր հայտարարեց ԵԱՀԿ նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը։
Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էդուարդ Նալբանդյանն էլ նշեց, որ Հայաստանն աջակցել է Իռլանդիային՝ ԵԱՀԿ նախագահող երկրի ընտրության ժամանակ եւ այժմ էլ նպաստելու է բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկելու է իռլանդական նախագահությունն՝ ուղղված ԵԱՀԿ-ի առավել արդյունավետ կազմակերպություն դարձնելուն:
Գիլմորն իր ելույթում նշեց, որ կողմերը պետք է հետ քաշեն դիպուկահարներին շփման գծից եւ աշխատեն շփման գծում միջադեպերի հետաքննության մեխնիզմի ստեղծման եւ իրականացման ուղղությամբ, ինչպես նաեւ զերծ մնան վրեժխնդրության քայլերից: Վերջինս խոստացավ իր նախագահության ընթացքում անել հնարավորինը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ու գործարկման ուղղությամբ։
Համատեղ ասուլիսը հերթական առիթն էր հայ-թուրքական հարաբերությունների շուրջ պաշտոնական Երեւանի կարծիքը հնչեցնելու համար։ Հատկապես, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարարը հատուկ հայտարարությամբ մտահոգությունն էր արտահայտում ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ։
"Դրանից ռասիստական հոտ է գալիս". այսպիսին էր Նալբանդյանի գնահատականը։
Մինչ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է արյունալի այդ միջադեպերը եւ կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից. թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները կարծես խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները: