


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:39 . 12/06
Ապագա կառավարության ձեւավորման հարցը վերջնականապես կլուծվի հունիսի 14-ին նախանշված ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որին մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վարչապետն էլ այսօր հայտնեց, որ կառավարության կազմը մինչեւ շաբաթվա վերջ հայտնի կլինի: Նրա խոսքով, կադրային էական փոփոխություններ չեն լինելու, եւ հիմնական թիմը պահպանվելու է: Փոխվելու են այն պաշտոնները զբաղեցնողները, ովքեր արդեն ազատվել են:
Ինչ վերաբերվում է մարզպետներին, հավանական է, որ այդ առումով էլ առանձնակի փոփոխություններ չեն լինի եւ հանրապետական մարզպետները կշարունակեն պաշտոնավարել, նորերը կնշանակվեն իրենց պաշտոններից հրաժարված ԲՀԿ-ականների փոխարեն։
Իսկ հունիսի 14-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կքննարկվի նաեւ Կառավարության՝ հունիսի 20-ին խորհրդարան ներկայացվելիք ծրագիրը։
Նկատնեք, որ արդեն խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն, "Ժառանգությունը" եւ ՀԱԿ-ը հայտարարել են, որ չեն կարող կողմ քվեարկել ծրագրին անգամ այն դեպքում, եթե դրանում ընդգրկվեն այս կուսակցությունների նախընտրական ծրագրերից դրույթներ։ Յուրաքանչյուրի ծրագիրն ամբողջական փաթեթ է, եւ որեւէ տարրի ընդգրկումը չի կարող էականորեն փոխել ծրագրիը։
Այս պահին դեռ անորոշ է մնում ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ կառավարության ծրագրի հետ կապված, թեեւ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետի հետ եւ քննարկել այն։