


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:13 . 12/06
Իսրայելի Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինն բացատրել է Հայոց ցեղասպանությանը հատուկ քննարկման օր տալը: Ռիվլինի խոսքով՝ այսօր կայանալիք խորհրդարանի հատուկ նիստը, որը նվիրված է շուրջ 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը, ոչ մի կապ չունի Իսրայել-Թուրքիա ներկայիս վատ հարաբերությունների հետ:
Վերջինս նշել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմության ողբերգական մասն է, որի մասին պետք է աշխարհն իմանա, որպեսզի դա չկրկնվի: Քնեսեթի խոսնակը որոշել է ամենամյա իրադարձությունն առավել պաշտոնական դարձնել՝ խնդրին հատուկ օր նվիրելով Քնեսեթում, այլ ոչ թե այն քննարկել երկուշաբթի կամ չորեքշաբթի օրերին, երբ օրենսդրությունն է քննարկվում:
Նշեք, որ երեկ, երբ հայտնի դարձավ, որ այսօր քննարկումներ են անցկացվելու Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, շրջանառվում էր տեղեկատվություն, թե Հայոց ցեղասպանության քննարկումն Իսրայելի խորհրդարանի կողմից ճանաչման չի հանգեցնի, այն անցկացվում է որպես Թուրքիայի նկատմամբ վրեժխնդրություն` "Մավի Մարմարա" թուրքական նավի գործողությունների վերաբերյալ պետական վերահսկող Միխի Լինդենշտրաուսի զեկույցի հրապարակումից մեկ օր առաջ: