


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

10:48 . 12/06
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հունիսի 12-ի հանրահավաքի նախօրեին ռուս ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նման գործողությունների շարքին Նուլանդը դասել է "տներում խուզարկությունները եւ Մոսկվայում մայիսի 6-ի հանրահավաքից հետո մի քանի հոգու ձերբակալությունները" , "Էխո Մոսկվի" ռադիոկայանին հղումով՝ գրում է news.am-ը:
Նուլանդի խոսքով` ընդդիմության առաջնորդները, ովքեր նախապատրաստում էին հունիսի 12-ի հանրահավաքը, ոստիկանություն հարցաքննության են կանչվում հանրահավաքն սկսելուց մեկ ժամ առաջ, ինչն ակնհայտ արվում է նրանց մասնակցությունը թույլ չտալու համար:
Նուլանդը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության գծով տեղակալ Թոմ Մելիան մտադիր է այցելել Մոսկվա եւ ռուսական իշխանությունների հետ քննարկել ընդդիմադիր ուժերի առաջնորդների ձերբակալությունների եւ նրանց բնակարանների խուզարկության հարցերը, գրում է "ԻՏԱՌ-ՏԱՍՍ"-ը:
"Մենք դա արդեն քննարկում ենք ռուսական կողմի հետ այստեղ եւ Մոսկվայում", - հստակեցրել է Նուլանդը: Նրա խոսքով` Մելիայի այցը նշանակված է հունիսի 13-14-ին: "Հարցերի լայն շրջանակով" բանակցությունների ընթացում նա կշոշափի խուզարկության թեման: