


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:35 . 11/06
Իտալիայի դատախազությունը Վատիկանի բանկից պահանջել է գաղտնազերծել հաշիվներից մեկի տվյալները, որը, հնարավոր է, կապ ունի մաֆիայի փողերի լվացման հետ։ "Daily Telegraph"-ին հղումով՝ այս մասին հայտնում է tert.am-ը:
Քննիչներին, մասնավորապես, հետաքրում է Նինի Տրեպիեդիի՝ կաթոլիկ քահանայի հաշիվը, որի պաշտոնավարությունն այժմ դադարեցված է: 2007-2009թթ եկեղեցու սպասավորը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 1 մլն եվրոյի փոխանցումների: Իրավապահները կասկածում են, որ Տրեպիեդին կապ ունի սիցիլիացի մաֆիոզ Մաթեո Մեսինի Դենարոյի գումարների օրինականացման գործարքների հետ: Հետաքրքրական է, որ Դենարոյի մականունը Սատանա է:
Իտալացի իրավապահները դեռ մեկ ու կես ամիս առաջ են դիմել Վատիկանի բանկին, սակայն կառույցը մինչ օրս հապաղում է տվյալներ ներկայացնել:
Սիցիլիայի Ալկամո քաղաքում պաշտոնավարած 36-ամյա Տրեպիեդիի ծուխը համարվում էր ամենահարուստը կղզում: Նա աշխատանքից ազատվել է եկեղեցական ակտիվները կասկածելի շրջանառության մեջ հայտնվելու կասկածանքով: