


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:46 . 11/06
2003թ.-ից հունիսի 6-13 Երեւանում անց է կացվում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Ի սկզբանե մրցույթը ուղղված էր երեք մասնագիտություններով` դաշնամուր, ջութակ ու թավջութակ, շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը, բայց 2011թ.-ից մասնակցության իրավունք ընձեռնվեց նաեւ երիտասարդ կոմպոզիտորներին:
Մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է` այն ներառում է ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Բելգիայից եւ այլ երկրներից: Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ Մշակույթի նախարարության, "Արամ Խաչատրյան մրցույթ" մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ եւ անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթի անցկացման յոթ տարիների ընթացքում ժյուրիի կազմում են եղել այնպիսի անուններ, ինչպիսիք են Ջասփեր Փերրոթը(Մեծ Բրիտանիա), Լյուսի Իշխանյանը(ԱՄՆ), Ալեքսանդր Սոկոլովը (Ռուսաստան), Չուն Պանը (Չինաստան), Սվետլանա Նավասարդյանը (Հայաստան), Ռուստեմ Այրուդինով(Մեծ Բրիտանիա) եւ այլն: Նման անունների առկայությունը երաշխավորում է մրցույթի ընթացքի անկողմնակալությունը եւ սահմանում է դրա կարգավիճակն ու բարձր մակարդակը: Հունիսի 12-ին արդեն մեկնարկում է մրցույթի 2-րդ փուլը, որտեղ կմրցեն ուժեղագույները, ի դեպ Հայաստանից որեւէ մասնակից չի անցել 2-րդ փուլ: