


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:26 . 11/06
Ամերիկյան "New York Times"-ն է անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին օրերի լարվածությանը: Պարբերականի հրապարակած հոդվածում վերլուծություն է արվում այն մասին, թե 2012 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանում ռուսական ինքնաթիռների փորձնական թռիչքների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20%-ով:
"Ռուս զինվորականները կտրուկ ավելացրել են Հայաստանում փորձնական թռիչքների թիվը` կապված ԼՂ հակամարտության սրման հետ: Դրանով Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ ռազմական գործողությունների սկսման դեպքում ձեռնպահ չի մնալու: Այս տարվա սկզբից մինչեւ հիմա թռիչքների թիվը 20 %-ով ավելի է եղել` հասնելով 300-ին",- ըստ tert.am-ի՝ գրում է "The New York times"-ը:
Նման եզրակացության համար հիմք են հանդիսացել ռուսական բանակի գեներալ Իգոր Գորբուլի խոսքերը, ով "Interfax"-ի ադրբեջանական ծառայությանն ասել էր, թե ուսումնական ավիաթռիչքների ընթացքում շեշտը դրվում է իրական մարտերի ընթացքում դրանք կիրառելու հմտությունների ուսուցման վրա:
Պարբերականը նաեւ նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ հանդիսացող Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին` կոչ անելով միջամտել խնդրի կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով: