


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:20 . 11/06
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այցելել է վերջին օրերին ադրբեջանական կողմի թիրախը դարձած եւ գնդակոծված Չինարի գյուղ: Երիտասարդներն այս գյուղ են այցելել տեղի բնակիչների առօրյային ծանոթանալու, նրանց գոտեպնդելու, հաստատելու, որ չինարցին միայնակ չէ: Երիտասարդների հետ գյուղ են այցելել նաեւ դաշնակցական պատգամավորներ եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ:
Տավուշի մարզի Չինարի գյուղի նույնիսկ ամենափոքր բնակիչներից մեկի` երկամյան Նարեկի համար արդեն սովորոկան են դարձել գյուղում թշնամու կողմից պարբերաբար արձակվող կրակոցները: Եթե երեխաները կրակոցներին սովորել են, ապա մեծերի մասին խոսելն ավելորդ է:
Չինարի գյուղի ամենատարեց բնակիչը Վահան պապն է, ով պատմում է, որ պատերազմի տարիներին գյուղում վիճակը շատ ավելի վատ էր, քան հիմա: Անդադար հնչող կրակոցներին արդեն սովորել են: Ափոսոսում է միայն մի բանի համար. իր սիրելի վայրերով այլեւս հանգիստ քայլել չի կարող: