


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:15 . 11/06
"Հրայր Մարուխյան" հիմանդրամը` "Ֆրիդրիխ Էբերտ" հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, այսօր հանրությանն է ներկայացրել "Տնտեսությունը եւ սոցիալ-դեմոկրատիան" գիրքը։
Գրքի շնորհանդեսին մասնակցելու համար Երեւան են ժամանել գերմանացի քաղաքական գործիչներ, որոնք իրենց երկրի տնտեսական հաջողություններով կիսվել են հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ։
Հետաքրքիր դիտարկում է արել համաժողովի գերմանացի հյուրը՝ տնտեսագետ, Գերմանիայի նախկին պետնախարար Քրիստոֆ Զոփելը։ Նա, վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` հասարակության 40 տոկոսն աղքատ է, դիմել է իր հայաստանցի գործընկերներին եւ զարմանք հայտնելով՝ խնդրել բացատրել, թե ինչպե՞ս կարող է աղքատության նման պայմաններում լինեն օլիգարխներ, որոնց ձեռքում է կուտակված երկրի հարստության զգալի չափը։
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը, ներկայացնելով վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի տնտեսական համակարգի թույլ կողմերը, նշել է, որ խորհրդային համակարգի փլուզումից հետո օրվա իշխանությունները վայրի ազատականության արդյունքում չկարողացան նորմալ տնտեսական համակարգ ձեւավորել։
"Ձախ գաղափարախոսությունն այսօր անհրաժեշտություն է, եթե մենք ուզում ենք ունենալ զարգացող պետություն",- ասաց Արա Նռանյանը` նկատելով, որ հասարակությունը դեռ չի ընկալել, որ այսօր տարվող տնտեսական քաղաքականությանը կարող է լինել այլընտրանք։
Ե՛վ հյուրերը, ե՛ւ հայ մասնագետները կարծիք են հայտնել, որ գիրքը կարող է արդյունավետ լինել որպես բուհական դասագիրք։