


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:56 . 11/06
"Քրդական համայնքների միության" գործի շրջանակներում 3 օր առաջ ձերբակալված Վանի քաղաքապետ Բեքիր Քայային եւ եւս հինգ այլ կասկածյալների հարցաքննելուց հետո դատարանը կալանքի որոշում է կայացրել:
Մինչ ձերբակալությունները՝ լայնածավալ խուզարկություններ են անցկացվել վերջիններիս բնակարաններում: Նրանք մեղադրվում են "Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն" անդամակցելու, վերջիններիս օգնելու եւ երկրի միասնությանը եւ ամբողջականությանը վնասելու համար:
Թե քանի՞ տարվա ազատազրկման կդատապարտվեն, դեռ հայտնի չէ, սակայն քուրդ հայտնի գործիչ, "Դեմոկրատական կուսակցության" նախկին ղեկավար Լեյլա Զանան նույն մեղադրանքով 10 տարվա ազատազրկման արժանացավ:
"Քրդական համայնքների միությունը" համարվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված եւ արգելված "Քուրդիստանի աշխատավորական կուսակցության" քաղաքացիական թեւը: Այս գործով ձերբակալությունների ալիքը սկսվել է դեռեւս 2009թ. դեկտեմբերից: Այս անգամ Թուրքիայի հատուկ ծառայությունների թիրախը եղել են "Խաղաղություն եւ ժողովրդավարություն" կուսակցության տարածքային ղեկավարներ: