


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:41 . 11/06
Ամերիկահայ երաժիշտ Վահե Հայրիկյանն անհավանական որոնումներից հետո Փասադենայում գտել է 16 տարի առաջ գողացված իր 200 տարվա թավջութակը, հայտնում է tert.am-ը՝ "Los Angeles Times"-ին հղումով: Հայրիկյանը երաժշտություն է դասավանդում Փասադենայի նվագախմբում:
1996-ի հունիսին Հոլիվուդում գողացել էին Հայրիկյանի մեքենան՝ թանկարժեք գործիքով հանդերձ: Այդ ժամանակ գողացվել էին նաև աղեղները, որոնցից մեկը գրեթե նույնքան թանկ արժե, որքան թավջութակը:
Որոշ ժամանակ անց, ինչպես հայտնի է դարձել օրերս, թանկարժեք թավջութակը տեղի երաժշտական խանութներից մեկին էին վաճառել 900 դոլարով: Երբ խանութի տերը ցանկացել էր վաճառել դա՝ միանգամից 2 գնորդ էր հայտնվել: Մեկն առաջարկել էր 7500, մյուսը 8500 դոլար:
Սակայն ծավալած սեփական հետաքննության և ունեցած հին լուսանկարների շնորհիվ Հայրիկյանին հաջողվել էր ապացուցել, որ գործիքը հենց իրենն է: Նա խանութում ստացել է իր գործիքը և այդ ժամանակ նվագել է Բախի թավջութակի սյուիտ No. 2 D minor-ը: Երաժիշտը խոստացել է անհավանական վերամիավորման առիթով այս տարվա վերջին համերգ տալ այն խանութում, որտեղ գտել է ջութակը, և վճարել է դրա տիրոջը՝ գործիքի վրա արված ծախսերի համար։
Հայրիկյանը թավջութակը գնել է Հայաստանում 1986-ին, սակայն չի կարողացել գործիքը երկրից դուրս հանել, երբ 1990-ին տեղափոխվել է ԱՄՆ: Միայն 2 տարի անց նրա ընկերոջը հաջողվել է գործիքը Չեխոսլովակիայով և Անգլիայով Լոս Անջելես հասցնել: