


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:22 . 09/06
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
ՊՆ լրատվական ծառայությունը հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման, փոխհրաձգության, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ լուրեր տարածող լրատվամիջոցներին առաջարկում է ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը:
Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը՝ շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին, համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով: