


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:04 . 09/06
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և սկսվել է նախաքննություն՝ հունիսի 8-ին Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդի ինքնասպանության փաստով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այդ օրը, ժամը 13.20-ին Երևանի "Նաիրի" բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտնել էին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկանությունը պարզել է, որ նշված երիտասարդը Զորավան գյուղի բնակիչ, 22-ամյա Ս. Քեթցյանն էր, ով սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժնի 4-րդ կուրսում:
Այդ օրը հարազատներն ու հարևանները նրան հայտնաբերել են տան բակի ծառից կախված և տեղափոխել են հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել։
Գ. Շամշյանը հայտնում է, որ տղայի հայրը քաղցկեղով հիվանդ է եղել: Ինքնասպանության պահին երիտասարդի մոտ եղել է նրա բջջային հեռախոսը, և նրա մեջ եղել են կարճ հաղորդագրություններ՝ ուղղված սիրած աղջկան: