


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:27 . 08/06
Վաղ առավոտից "Արմսվիթ" ընկերությունը չի աշխատում: Գործարանի ավելի քան 400 աշխատող դուրս է եկել արտադրամասերից ու պահանջում է իրեն չզրկել աշխատանքից:
Պատճառն այն է, որ գործարանի հաշվապահությունում խուզարկություն է սկսվել, խուզարկության ժամանակ գործարանի աշխատանքը դադարեցվել է։ Գործարանի արտադրանքի եւ ոչ մի տեսակ` տորթ, խմորեղեն, շոկոլադ կամ պաղպաղակ չի առաքվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի աշխատակիցները գործարանի հաշվապահությունում խուզարկություն էին սկսել, իսկ առանց գլխավոր համակարգչի աշխատանքի չեն կարող ձեւակերպվել մուտքերն ու ելքերը:
"Ասում ենք՝ գոնե թողնեք հարկայինի հետ աշխատող համակարգիչը, դա էլ են ուզում տանել։ Ասացի, որ եթե տանելու են դա, ինչ հիմա աշխատեմ, պիտի դիտվի ապօրինի գործողություն: Ես էլ չեմ ուզում ապօրինի աշխատել, խնդրել եմ ժողովրդին դուրս գալ, գործարանը փակել եմ՝ մինչեւ իրենց գործողությունն ավարտեն",- ասաց "Արմսվիթ" ՍՊԸ հիմնադիր Մանվել Ղարիբյանը։
Բարձրացված աղմուկը վերաբերում է դատարանում գտնվող "Արմսվիթ" եւ "Էկոֆուդ" ընկերությունների հայցին: "Էկոֆուդը" մեղադրում է "Արմսվիթին" իր ընկերության մտավոր սեփականությունը հանդիսացող շոկոլադե կոնֆետների միեւնույն 2 անվանումներով ապրանքային նշանների ապօրինի օգտագործման համար:
"Արմսվիթի" հիմնադիր Մանվել Ղարիբյանի հավաստմամբ` այժմ իրենք չեն արտադրում այդ անվանումներով շոկոլոդե կոնֆետներ: Հայցը դեռ չի քննվել դատարանում, խուզարկություն է սկսվել գործարանի հաշվապահությունում: Սա գործարանի իրավաբաններն ապօրինի են համարում: