14:11 . 05/06
"Մեդիամաքսը" եւ "Հայռուսգազարդն" այսօր Երեւանում ներկայացրել է երկու ֆիլմ` "Deep Purple" խմբի վոկալիստ Իէն Գիլանի մասնակցությամբ:
"Հայռուսգազարդի" հովանավորությամբ թողարկված DVD-սկավառակում ներկայացված են "Deep Puple"-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը" լեհական ֆիլմի հայերեն տարբերակը եւ "Մեդիամաքսի"` "Տան պատկերները" ֆիլմը, որը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի հոգեւոր կապի մասին:
2011թ. նկարահանված "Deep Puple"-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը" ֆիլմն արդեն արժանացել է չորս միջազգային մրցանակի, այդ թվում` հաղթող է ճանաչվել բրազիլական Ֆլարիանոպոլիսի կինոփառատոնում` "Լավագույն վավերագրական ֆիլմ" անվանակարգում:
Ֆիլմը Ֆրեդերիկ Շոպենի փառքի ճանապարհի մասին է: Իէն Գիլանը հրավիրում է ճանապարհորդել Լեհաստանով, որտեղ Շոպենն անց է կացրել իր կյանքի վաղ տարիները:
"Pictures of home" վավերագրական ֆիլմի հիմքում ընկած են "Հայաստանը շնորհակալ է ռոքին" ծրագրի շրջանակներում 2009թ. հոկտեմբերին ռոք-աստղերի հայաստանյան այցի եւ Իէն Գիլանի հարցազրույցի տեսագրությունները: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի մասին` ներկայացնելով իր փիլիսոփայական խոհերը:
"Ֆիլմի նկարահանումները հովանավորել էր "ՀայՌուսգազարդը", որը նաեւ "Հայաստանը շնորհակալ է ռոքին" նախագծի հովանավորն էր:
Սկավառակը նախատեսված չէ վաճառքի համար. Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին անվճար կուղարկեն սկավառակի մեկական օրինակ:
Սկավառակի շնորհանդեսին "Մեդիամաքսի" տնօրեն Արա Թադեւոսյանը հայտարարել է, որ մոտ ապագայում կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի երկար սպասված վերակառուցումը: 2009 թվականին "Հայռուսգազարդի" հովանավորության շնորհիվ Հայաստան այցելած ռոքի աստղերը խոստացել էին օգնել վերակառուցել դպրոցը:
"Մեդիամաքս"