


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:13 . 31/05
Այսօր, Երեւանի ժամանակով 22:30-ին, Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի "Գրենցլանդշտադիոն" մարզադաշտում տեղի կունենա հայ-հունական 4-րդ դիմակայությունը:
Առաջին հանդիպումը Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների միջեւ կայացել է 2002 թվականին Աթենքում` Հայաստանի հավաքականի մարզիչ Օսկար Լոպեսի գլխավորությամբ, որտեղ մեր ընտրանին պարտություն կրեց: Դա "Եվրո-2004"-ի նախընտրական փուլն էր: Պատասխան խաղը տեղի ունեցավ 2003 թվականին` Երեւանում, որտեղ մեր ընտրանու գլխավոր մարզիչը Միխայ Ստոյկիցան էր, ում գլխավորությամբ մենք անհաջողության մատնվեցինք: Նվազագույն հաշվով տոնած հաղթանակն օգնեց հույներին՝ եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու հարցում:
Ի դեպ 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը հենց Հունաստանը դարձավ եվրոպայի ուժեղագույն հավաքական:
Հայ-հունական երրորդ մրցավեճը տեղի է ունեցել 2008 թվականին` հույները նախընտրել էին "Եվրո 2008"-ից առաջ ընկերական հանդիպում անցկացնել մեր հավաքականի հետ: Խաղը տեղի ունեցավ Գերմանիայի Օֆենբախ քաղաքում: Երկու հավաքականների դարպասներն էլ մնացին անառիկ: Այդ ժամանակ մեր թիմի գլխավոր մարզիչը Յան Պոուլսենն էր, ում կարելի է համարել հայկական ֆուտբոլը վերակենդանացնողներից մեկը:
4-րդ դիմակայությանն ընդառաջ մենք հասկանում ենք, որ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել մեր ընտրանու կազմում` կադրային, տակտիկական: Մեր թիմը գլխավորում է երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանը, իսկ մեր հավաքականը` մարտունակ է եւ ուժեղ, այժմ մեր տղաները վստահ են, որ կարող են հաղթահարել ցանկացած մրցակցի արգելք: