


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:44 . 28/05
Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
"Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել:
Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու:
Եվ բնական է, որովհետեւ սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, եւ որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները:
Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը եւ շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության եւ քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ոչ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ոչ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ:
Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա:
Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ եւ կռվի դաշտում",- ասված է ուղերձում: