


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:37 . 26/05
Ռուսաստանը մեծ քանակի զինամթերքով բեռնված նավ է ուղարկել Սիրիա, որն այս շաբաթ արդեն կժամանի Տարտուս նավահանգիստ։ Այս մասին գրում է tert.am-ն՝ "Ալ արաբիալին" հղում անելով։
Ռուս դիվանագետներից մեկը, ում անունը չի նշվում, հայտնել է, որ "Պրոֆեսոր Կաստման" անունով բեռնանավը պատկանում է մալթական մի ընկերության, որն էլ իր հերթին պատկանում է ռուսական "Ռոսոբորոնեքսպորտ" ընկերությանը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն այս առիթով նշել է, որ որևէ նմանտիպ տեղեկություն չունի և խուսափել հետագա մեկնաբանություններից:
Ռուսաստանը Սիրային զենք մատակարաող առանցքային երկրներից մեկն է: Ավելի վաղ այս երկիրը, հրաժարվելով դադարեցնել զինամթեքի վաճառքը Սիրային, Չինաստանի հետ մեկտեղ վետոյի իր իրավունքը կիրառեց ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի` Սիրիային զինամթերքի վաճառքն արգելելու որոշման դեմ:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Սիրիայում 1 տարուց ավել տևող ներքաղաքական ժգնաժամի`մասնավորապես երկրի նախագահ Բաշար Ալ Ասադի զորքերի և նրա վարչակարգին դեմ ընդդիմադիրների բախումների հետևանքով ավելի քան 15 հազար մարդ է զոհվել: