


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:03 . 26/05
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մեկնաբանել է Պետքարտուղարության 2011 թ. Մարդու իրավունքների զեկույցում ԼՂ-ի վերաբերող հատվածը։
"Լեռնային Ղարաբաղի մասին 2011 թ-ի Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր", - "Մեդիամաքս" գործակալությանն ասել են ԱՄՆ դեսպանությունում:
Հիշեցնենք, որ հրապարակված զեկույցում Պետքարտուղարությունը նշեռլ էր, թե "հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել երկրի Լեռնային Ղարաբաղի շրջանի մեծ մասը եւ ադրբեջանական հարակից 7 տարածքները": Նման ձեւակերպումը լուրջ մտահոգությունների առիթ է տվել՝ կապված ԼՂ հարցը տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորելու ԱՄՆ նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Քլինթոնի հանձնառության վերաբերյալ:
"Հակիրճ, բայց փաստերի եւ կողմնապահության տեսանկյունից սխալներով լի այս նախադասությամբ Պետքարտուղարությունը վտանգավոր քայլի է դիմում՝ հետ մղելով ժողովրդավարության եւ ինքնորոշման հարցերը մեկ հարյուրամյակով",- այս առնչությամբ ասել է ՀՅԴ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: