


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:43 . 26/05
Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կանցկացվի "Եվրատեսիլ 2012" երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Սրան ընդառաջ, հերթական բողոքի ակցիան է անցկացվել մայրաքաղաքում: Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով իրենց երկրում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, նրանք միեւնույն ժամանակ պահանջել են ազատ արձակել բանտարկված ընդդիմության ներկայացուցիչներին: Երեկ ոստիկանները կրկին ձերբակալություններ են իրականացրել: Այս օրերին միջազգային մամուլի կենտրոնում գտնվող ադրբեջանական վարչակազմը մասնավորապես քննադատվում է եվրատեսիլյան մրցույթը սեփական քարոզչության գործիք դարձնելու համար: Միայն քաղաքի արտաքին տեսքի ու եվրատեսիլյան հսկա դահլիճի համար ադրբեջանական իշխանությունները 60 միլիոն դոլար են ծախսել:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի չի մասնակցում մրցույթին: Այս մասին մարտ ամսին հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությունը, որը նաեւ հրաժարվել է ցուցադրել մրցույթը:
Մեկնաբանություններ` 1
Armen | 15:39 . 27/05
Ադրբեջանը գնահատվել է 0 «ԱՌԱՎՈՏ» ՄԱՅԻՍ 27, 2012 12:47 Նիդերլանդական մամուլն ու հեռուստատեսությունը շարունակում են տարբեր կերպ ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2012» երգի փառատոնը’ չանտեսելով Բաքվի կոռուպցիոն համակարգն ու մարդու իրավունքների ոտնահարման երևույթները: Ամստերդամում 90 հազար տպաքանակով լույս տեսնող «Parool.nl» թերթը հայտնում է Ամստերդամ քաղաքում տեղի ունեցող այլընտրանքային «Եվրոտեսիլի» անցկացման մասին, որը տեղի է ունեցել ճիշտ նույն ժամին, ինչ Բաքվինը: Այն կազմակերպել են Նիդերլանդական հեղինակավոր VVD (50տեղ երկրի խորհրդարանում), D66 ( (6 տեղ խորհրդարանում) քաղաքական կուսակցությունները: Նրանց են միացել այլ կուսակցություններ և իրավապաշտպան խմբեր ու կազմակերպություններ (մասնավորապես’ երիտասարդ դեմոկրատներ, Քրիստոնեկան Միություն (SU)կուսակցությունները, Amnesty International, IKV Pax Christi և COC իրավապաշտպան խմբերը): Մինչ այսօր Եվրատեսիլի կազմակերպելը մասնակիցները գրանցվել են Ֆեյսբուկում, ստեղծել են նոր ինտերնետային էջ. http://douzepointsforfreedom.nl/ : Շարժումը կրել է « Հազար միավոր հանուն ազատության» անվանումը: Միջոցառումը ուշադրության է հրավիրելու Իլհամ Ալիևի Բռնատիրական ռեժիմը, մամուլի անազատությունը, մարդկանց տարրական իրավունքների ոտնահարումը: «Մենք դեմ չենք Բաքվում երգի փառատոնի անցկացմանը, բայց դեմ ենք այնտեղ տիրող բռնատիրական, կոռուպցիոն համակարգին »-ասել է ակցիայի մասնակիցներից ‘ 42 -ամյա Օրդուխան Տեյմուրխանը: Երեկոն տեղի ունեցավ Ամստերդամի WerkTeater-ի դահլիճում (Oostenburgergracht 75): Մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար, ծրագիրը սկսվեց ժամը 20:30- ից մինչև ուշ կեսգիշեր: Տեղի արտիստների հետ ելույթներ ունեցան Բելգիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից ժամանած երաժիշտներ: Նրանց միացավ վերջերս իր քաղաքական հայացքների համար հալածված, հիմա արդեն ապաստան խնդրած ադրբեջանցի երաժիշտ Ջամալ Ալին, խոսքի ազատության համար հալածված ազերի լրագրողներ, որոնք մազապուրծ փրկվել են Ադրբեջանի անմարդկային ռեժիմից: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության գերմանական մասնաճյուղի տարեկան համաժողովի ժամանակ էլ նրա 500 անդամները պարզել են պաստառ, որտեղ գրված է 0 թիվը: Այսպիսով մարդու իրավունքների հեղինակավոր կազմակերպությունը’ իր խորհրդանշական գնահատականն է դրել Ադրբեջանին’ մարդու իրավունքների ոտնահարման և մամուլի ազատությունների բացակայության համար, Գերմանիայի կառավարությանը կոչ արել քայլեր ձռնարկելու և ճնշում բանեցնելու Բաքվի վարչակարգի անմարդկային քայլերի դեմ: Վան Ազիան Dear.Press (Dear Angel կազմակերպության մամուլի բաժին) Հղումներ http://nos.nl/artikel/377122-amnesty-azerbeidzjan-nul-punten.html