


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:00 . 25/05
Հայկական "Գելխեղդ" շունը, որպես շան ազգային ցեղատեսակ, կմասնակցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք շների միջազգային ցուցահանդես-մրցույթում` մայիսի 27-ին:
"Հայաստանի հարստությունները պետք է ներկայացվեն դրսում, սա ազգային հարց է, որը վերաբերում է ոչ միայն կենդաներիներին, այլեւ այլ ոլորտների եւս",- "Արմենպրեսի" փոխանցմամբ, մայիսի 25 –ին հրավիրված ուսուլիսում ասաց Հայաստանի կինոլոգների միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: Նրա խոսքով` առաջիկայում միջազգային մրցույթներում Հայաստանը կներկայացնեն նաեւ վանա կատուն եւ ղարաբաղյան ձին:
"Ռուստանի ներկայացուցիչները մրցույթում ցանկացել են "Գելխեղդ" ցեղատեսակը անվանել "Հայկական հովվաշուն", սակայն մենք դեմ ենք եղել, քանի որ այս շնատեսակը ոչ թե "հովվաշուն" է, այլ "գելխեղդ",- պարզաբանեց Գաբրիելյանը:
Մայիսի 27-ին կայանալիք ցուցահանդեսին Հայաստանից Թբիլիսի կմեկնի պատվիրակություն:
"Մենք մասնակցեում ենք մրցույթին՝ մեր գելխեղդին ներկայացնելու և հաղթելու ակնկալիքով",- ընդգծեց Գրիգորյանը:
Նրա հավաստմամբ` հայկական ցեղատեսակը "Գելխեղդ" անվանելն ունի իր պատճառները: Չնայած նրան, որ այս ցեղատեսակի շուն կա աշխարհի երկու երկրներում` Հայաստանում եւ Իռլանդիայում, այն առաջին անգամ հայտնաբերվել է Հայաստանում: