


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:58 . 25/05
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հունաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներից առաջ հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստի:
Վարդան Մինասյանը նշել է, որ հրավիրված ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում, սակայն այս ընկերական հանդիպումներին կբացակայեն Վարազդատ Հարոյանը, Արազ Օզբիլիսը, Էդգար Մանուչարյանը եւ Նորայր Մամեդովը: Արազ Օզբիլիսը վիրահատության է ենթարկվել, իսկ Էդգար Մանուչարյանը մոտ օրերս կվիրահատվի:
Այս հավաքից սկսած՝ մարզչական շտաբում կաշխատի Ռայմոն Ֆերհեյնը, ով պետք է հետեւի ֆուտբոլիստների ֆիզիկական վերականգնմանը, ինչպես նաեւ պետք է վերլուծի մեր մրցակիցների հանդիպումները:
Վարդան Մինասյանն ավելացրել է, որ սա ժամանակատար աշխատանք է, եւ Ռայմոնդ Ֆերհեյնը մեծապես կօգնի մեր ընտրանուն: Եթե նախորդ ընկերական հանդիպումների ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչը վստահեց երիտասարդ ֆուտբոլիստներին, այս հանդիպումների ընթացքում կփորձարկի նոր տակտիկա, որտեղ երկու հենակետային կիսապաշտպանի փոխարեն կխաղա մեկ հենակետային կիսապաշտպան։ Ո՞վ կլինի այդ ֆուտբոլիստը, ով հանձն կառնի խաղադաշտում սպասվող մեծ աշխատանքը։ Վարդան Մինասյանը նշել է, որ այդպիսի ֆուտբոլիստներ կան, ինչպես օրինակ, Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Դավիթ Մանոյանը, ովքեր բավականին լավ մարզավիճակում են։