


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:29 . 25/05
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսուհետ իր գործունեությունը կշարունակի որպես օրենսդիր մարմնի անդամ։ Այսօր պաշտոնապես հրապարակված ԱԺ "Հանրապետական" նոր խմբակցության 40 պատգամավորների շարքում է նաեւ նախկին քաղաքապետի անունը, չնայած մամուլը գրում էր, թե վերջինիս վերապահվելու է տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը։
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես կլինի խորհրդարանում, թե ի՞նչ կարգավիճակով, դեռ հստակ չէ։ Այդ մասին նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել էր ինքը՝ Հովիկ Աբրահամյանը։ ԱԺ գործող նախագահի՝ Սամվել Նիկոյանի անունը նույնպես ցանկում է։ ՀՀԿ ներկայիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես եւ հայտարարել էր, միշտ կլինի խորհրդարանում, իսկ գործող ՀՀԿ-ականներին միացել են Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հայկ Բաբուխանյանը։
Ցուցակում չկա ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի անունը, ում հերթը չի հասել։ Փոխարենը խորհրդարանում կլինեն Արտակ Զաքարյանը եւ Արտակ Դավթյանը։
Այսօր, ժամը 18։00-ին լրանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկներ ներկայացնելու ժամկետը։ Դրանից հետո արդեն հստակ կլինի, թե ի՞նչ տեսք են ունենալու խորհրդարանական խմբակցությունները։