


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:21 . 25/05
Օձի խայթոցով մայիսի 24-ին` ժամը 11-ի սահմաններում, Սիսանի բժշկական կենտրոն տեղափոխված Սիսիան քաղաքի բնակիչ, 53-ամյա Վրեժ Գալստյանի վիճակը բժիշկների գնահատմամբ արդեն լավ է եւ առաջիկա 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից:
Առողջանալուց հետո տուժողը որոշել է շարունակել բոխի հավաքելու գործը, քանի որ դրանով պահում է իր ընտանիքը: Դեպքից հետո անգամ նա խոստովանում է, որ չի վախենում օձերից:
Կենտրոնի գլխավոր բժիշկ Արտյոմ Թադեւոսյանն "Արմենպրեսի" թղթակցին տեղեկացրեց, որ տուժողի վիճակը բարդացել էր ոչ օձի թույնից, այլ ինքաբուժմամբ զբաղվելուց: Տուժողը թույնի տարածումը կանխելու նպատակով դանակով կտրտել էր իր հյուսվածքները, ինչի արդյունքում վնասել էր արյունատար անոթները եւ սկսել էր արնաքամ լինել: Նա հիվանդանոց է տեղափոխվել արդեն իսկ շոկային վիճակում: Դեպքը տեղի է ունեցել Դաստակերտ քաղաքի մոտակայքում, ուր տուժողը գնացել էր բոխի հավաքելու, որտեղ էլ օձը խայթել էր նրա դաստակից:
Բարեբախտաբար, ժամանակին հասցվել է հիվանդանոց, որտեղ ձեռնարկվել են անհրաժեշտ բժշկական միջոցառումներ: Տուժողի վկայությամբ օձը եղել է մեկ ու կես մետրանոց, գյուրզա տեսակի:
Այս տարվա ընթացքում Սյունիքում արդեն իսկ արձանագրվել է օձի խայթոցի 9 դեպք, որից մեկը` Սիսիանում, որտեղ սովորաբար զով եղանակային պայմանների պատճառով նման դեպքեր համարյա թե չեն լինում:
Բժիշկ Թադեւոսյանի տեղեկացմամբ` վերջին տարիներին Սիսիանում օձի խայթոցի դեպքեր չեն եղել, փոխարենը շատ են կարիճի խայթոցի դեպքերը` հիմնականում տարածաշրջանի Ույծ գյուղում: Այս տարի արձանագրվել է նաեւ կարիճի խայթոցի մեկ դեպք: