


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:23 . 24/05
"Եվրատեսիլի" այս տարվա մայրաքաղաք Բաքվում, ուր հազարավոր հյուրեր են ժամանել տարբեր երկրներից, ընդդիմադիր շրջանակներն, առիթն օգտագործելով, շարունակում են բողոքի ցույցերը, իսկ փոքր-ինչ կաշկանդված ոստիկանությունը չի զլանում շարունակել ձերբակալությունները։
Հերթական բախումը տեղի է ունեցել նախօրեին։ Իրավապահները "Հանրային պալատ" ընդդիմադիր շարժման ակտիվիստներին թույլ չեն տվել հավաք անցկացնել Հանրային հեռուստատեսության առջեւ: Ընդդիմության կարծիքով, հեռուստաալիքը չի կատարում հանրային հեռարձակողի գործառույթներն ու բազմակարծություն չի ապահովում եթերում: "Մուսավաթ" կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ Հանրային հեռուստատեսությունը, լինելով "Եվրատեսիլի" կազմակերպիչներից, խախտում է Եվրոպայի հեռարձակողների միության սկզբունքները խոսքի ազատության հարցում:
Ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, հաջողվել է հավաքվել հեռուստատեսության առջեւ: Շենքը շրջապատվել է ոստիկաններով, իսկ "Հանրային պալատի" առավել ակտիվ գործիչներին ձերբակալել են հենց իրենց բնակարաններում: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 30 մարդ: