


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:05 . 24/05
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այսօր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել 67 ՀՀԿ-ականներ եւ 28 ԲՀԿ-ականներ։ "Հայաստանի հանրապետական կուսակցությունից" ինքնաբացարկ հայտնածների թվում են կուսակցության ընտրական ցուցակը գլխավորած ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Իսկ պատգամավորական մանդատներից հրաժարվածների ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաեւ հաղորդում է՝ 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքը համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 25-ը` ժամը 18:00-ը: Դրանից հետո ԿԸՀ-ն կկազմի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ: