


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:38 . 24/05
Դիարբեքիրի դատարանը 10 տարի ազատազրկման է դատապարտել բանտային պայմաններն ու դատաքննչական դժվարին գործընթացներն արդեն ճաշակած քուրդ հայտնի գործիչ, "Դեմոկրատական կուսակցության" նախկին ղեկավար Լեյլա Զանային:
Լեյլա Զանան բացել է մի ճանապարհ, որն Անկարան տարիներ շարունակ փորձել է փակել՝ նրան բանտարկելով։ Սակայն այսօր արդեն վերջինիս շնորհիվ Թուրքիայի խորհրդարանում կարելի է հանդիպել բազում քուրդ պատգամավոր կանանց, այդ թվում՝ բանտից հետո պատգամավորական աթոռի բազմած կանանց։
Քաղաքական պայքարի մեջ քուրդ կանայք ներգրավվել են դեռեւս 1991 թվականից, երբ Լեյլա Զանան դարձավ առաջին քուրդ կին պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում: Երդմնակալության արարողության ժամանակ քրդերեն ելույթ ունենալու համար Զանան 15 տարով ազատազրկվել է: 17 տարի անց կրկին Թուրքիայի խորհրդարանում հայտնված կին գործիչը հանդես է գալիս մեկ այլ արտառոց քայլով՝ այս անգամ երդման ընթերցման ընթացքում "թուրք ազգ" արտահայտության փոխարեն արտասանելով "Թուրքիայի ժողովուրդ" բառակապակցությունը։ Լրագրողների ուշադրությանից չվրիպած այս քայլը Զանան հետո արդեն պատճառաբանել էր պատահականությամբ֊։
"Բերանիցս այդպես թռավ։ Նշանակում է՝ գիտակցության մեջ այդպես է տպավորվել",-ասել էր Լեյլա Զանան՝ ակնարկելով, որ Թուրքիայում միայն թուրքեր չեն ապրում։
Այն, որ Զանան երբեք չի թաքցրել իր դրական վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող "Քուրդիստանի աշխատավորական կուսակցության" նկատմամբ, ավելին` իր ելույթներից մեկում կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին անվանել է քուրդ ժողովրդի առաջնորդ, 2008թ. թվականին վերջինիս 2 տարի ազատազրկման պատճառ դարձավ: Այսօր էլ նույն մեղադրանքներով Լեյլա Զանան կրկին կհայտնվի ճաղերի հետեւում: