


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:14 . 24/05
Ֆրանսիացի լուսանկրարիչ, արշավորդ Էմիլ Լերան պատմել է իր անցյալի ամենախորհրդավոր ու ծանր պահերից մեկի մասին: 1993թ.-ին Սահարա անապատում նրան հաջողվել է իր փչացած մեքենան մոտոցիկլի վերածել ու դուրս գալ անապատից, տեղեկացնում է "Օդիթի Սենթրալը":
"Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ես որոշեցի միայնակ արշավել հյուսիսային Աֆրիկայով: Իմ Citroen 2CV-ով ուղևորվեցի Մարոկկոյի Տան Տան քաղաք",- ասել է Լերան:
Ավելի ուշ պարզվել է, Մարոկկոյի և Հարավային Սահարայի տարածքային խնդիրների պատճառով Լերան չի կարող շարունակել ճանապարհը:
"Ինձ ասացին, որ սահմանը փակ է և ես պետք է ետ վերադառնամ",- ավելացրել է ֆրանսիացի արշավորդը:
Լերայի խոսքերով` այլընտրանք չունենալով, նա ստիպված է եղել փոխել ճանապարհը, սակայն հայտնվելով անապատում, մեքենան խափանվել է:
"Ես շուրջ 10 օրվա սննդի պաշար ունեի, սակայն ֆիզիկապես անհնար կլիներ ոտքով 10 օրում քաղաք հասնել, ես հարյուրավոր կիլոմետրեր հեռու էի բնակավարյրերից: Մեքանան վերանորոգելու ոչ մի հույս չկար, ամեն ինչ սարսափելի էր թվում",- ասել է Լերայը:
Այդուհանդերձ, 2 օր անց նրան հաջողվել է օգտագործելով փչացած "Citroen"-ի աշխատող մասերը, այն վերածել մոտոցիկլի և մի քանի օրում վերադառնալ Մարոկկո:
Ինչպես նշում է պարբերականը` թեև շատ ժամանակ է անցել այդ օրվանից, սակայն մինչ օրս այս պատմությունը համարվում անապատում կյանքի ու մահի կռիվ տված մարդկանց ամենաազդեցիկ պատմություններից մեկը:
tert.am