


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:04 . 21/05
Իտալիայի Բոլոնիա նահանգում երեկ տեղի ունեցած 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 7, եւս 50 մարդ վիրավորվել է: Զոհվածներից երկուսի մահվան պատճառ է նշվում վախից ստացած կաթվածը:
Ավելի քան 3000 մարդ անտուն է մնացել: Բնական աղետը վնաս է հասցրել նաեւ բազմաթիվ պատմական եկեղեցիների եւ հուշարձանների: Երկու կես է եղել Սան-Ֆելիչե-սուլ-Պանարո քաղաքի խորհրդանիշը համարվող 14-րդ դարի պատմական աշտարակը: Որոշ կոթողներ հիմնահատակ ավերվել են:
Երկրի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել: Հռոմի պապը Վատիկանում աղոթել է երկրաշարժի հետեւանքով զոհվածների համար, իսկ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կիսատ է թողել իր ուղեւորությունը ԱՄՆ եւ վերադարձել հայրենիք:
Վերջին հզոր երկրաշարժն Իտալիայում` 6.3 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել էր 2009 թվականի օգոստոսին ` Լակուիլա քաղաքում: Այդ ժամանակ 300 մարդ էր մահացել: