


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:55 . 18/05
Մինչ քաղաքական դաշտում ընտրություններից հետո արդեն քննարկվում է հետագա քաղաքական համագործակցության հարցերը, Սահմանադրական դատարանը առաջիկայում փորձելու է քննարկել մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
"Հայ ազգային կոնգրես" կուսակցությունների դաշինքի դիմումն արդեն Սահմանադրական դատարանում է։ ՀԱԿ-ը վիճարկելու է համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները:
Բացի ՀԱԿ-ից` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան է դիմել նաեւ թվով 6 պատգամավորի թեկնածու։ Նշված վեց դիմումները ներկայացվել են պատգամավորի թեկնածուներ Սամվել Հարությունյանի, Մանուել Գասպարյանի, Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ներսիսյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի կողմից։
Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։ Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները եւ զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։