


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:55 . 18/05
ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գիտի ապագա կառավարության վարչապետի անունը, սակայն քանի դեռ քաղաքական ալեկոծումներ են, նա իրեն թույլ չտվեց այսօր հրապարակել վարչապետի թեկնածուի անունը։ "ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է",- ասել է քաղաքական գործիչը։
"ՀՀԿ ցուցակից ինքնաբացարկներ կլինեն, եւ այն էլ` մեծ թվով",-տեղեկացրել է Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ինքնաբացարկ հայտնածների թվում չկա։
Ի դեպ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով երեկ ներկա չի եղել ՀՀԿ գործադիր նիստում, վատառողջ էր։ "Հովիկ Աբրահամյանն անպայման բարձր դերակատարում է ունենալու, բայց թե հատկապես ինչ ոլորտում՝ չեմ կարող ասել",-ասել է Սահակյանը:
Նախօրեին տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում որեւէ պաշտոնական որոշում չի կայացվել եւ լրագրողները փորձել են պարզել, արդյո՞ք առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված չէ ԲՀԿ-ի հետ դժվարությամբ համաձայնության գալը։
Մեկնաբանություններ` 1
SAKO | 16:57 . 18/05
Եթե ՀՀԿ ուզում է համագործակցություն այլ ուժերի հետ, ապա ելակետ պետք է ունենալ այն փաստը, որ ԱԺ-ն չի արտահայտում քաղաքական ուժերի իրական վարկանիշը և ՀՀԿ-ն պետք է քայլեր ցեռնարկի այդ ուղղությամբ: Իսկ դրա համար պետք է փոխել ընտրական օրենսգիրքը` վերացնելով մեծամասնական ընտրակարգը և դրանից հետո մեծամասնականով ընտրված 15 ՀՀԿ -ական պատգամավոր ինքնաբացարկ են հայտնում :