


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:30 . 18/05
Միացյալ նահանգների Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձեւ է ընդունել, որով ԱՄՆ-ի նախագահին եւ երկրի Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Բանաձեւով նաեւ խրախուսվում են հանրապետության՝ "որպես ազատ եւ անկախ ազգ զարգանալու շարունակական ջանքերը": Ինչպես նաեւ՝ գնահատանք է հայտնվում Արցախի "միջազգային հանրություն կառուցողական ներգրավման եւ դրա՝ "գոյություն ունեցող տարածաշրջանային խնդիրների տեւական լուծման հասնելու ջանքերի" առիթով:
"Ես երախտիքս եմ հայտնում Ռոդ Այլենդի Կոնգրեսին այս բանաձեւն ընդունելու համար` ի նպաստ Ղարաբաղի ազատության ձգտման, եւ հույս ունեմ, որ մարդու իրավունքների եւ ազատության մեր ընդհանուր արժեքների ընդունումը օրենսդրի կողմից օրինակ կծառայի ԱՄՆ-ի այլ օրենսդիր մարմինների համար", - այս առիթով ասել է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Բանաձեւի ընդունումը տեղի է ունեցել Ավետիսյանի ներկայությամբ, ում ներկայացնելիս Կոնգրեսի խոսնակ Գորդոն Ֆոքսը ջերմորեն ողջունել է: Նա նաեւ ողջունել է Ավետիսյանին ուղեկցող` տեղի հայերից կազմված պատվիրակությանը։ Քննարկմանը ներկ են եղել "Դաշնակցության" Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի, Հայկական մշակութային ընկերակցության, Սբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամներ եւ ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում տասնյակ ամերիկահայեր են ներկա գտնվել խորհրդարանի դահլիճում: Գրեթե միաժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, կոնգրեսական Ջեյմս Լանջեւենը եւ Դեվիդ Սիսիլայնը արցախանպաստ հայտարարություններ են արել:
ՙ"Առավել քան երբեւէ կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները սկզբունքային սատարում ցուցաբերի տարածաշրջանում խաղաղությանը, ցույց տա, որ հակամարտությունից կարող է ժողովրդավարություն ծնվել եւ աջակցի Լեռնային Ղարաբաղին", - ասել է կոնգրեսական Լանջեւենը, հավելելով՝ "Ազնվորեն կարծում եմ, որ ինքնորոշման Լեռնային Ղարաբաղի իրավունքը կարող է հաստատվել այլեւս առանց կյանքի կորստի":