


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:03 . 17/05
Կենտրոնական բանկի որոշմամբ "Իդրամ" ՍՊ ընկերությունը Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն է ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը:
Նրա խոսքով` Էլեկտրոնային փողի թողարկումը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգաների ոլորտի, մասնավորապես` էլեկտրոնային առեւտրի զարգացմանը խթանելու համար: "Համակարգի միջոցով հնարավոր է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, մարել վարկերը, հարկերն ու տուրքերը, առեւտուր կատարել առցանց խանութներից, լիցքավորել բջջային հեռախոսահամարները",- ասաց Ստեփանյանը:
"Իդրամ" ինտերնետ վճարային համակարգից օգտվելու համար հարկավոր է ընդամենը գրանցվել եւ լիցքավորել վիրտուալ հաշիվը:
Էլեկտրոնային փողը թողարկողի նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեք է, որը պահվում է էլեկտրոնային սարքի վրա, թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը չի կարող ավելի փոքր լինել, քան թողարկված էլեկտրոնային փողի արժեքը: Ընդունվում է որպես վճարամիջոց թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից: