


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:13 . 17/05
Հարյուրամյակներ շարունակ, պետականության բացակայության հետ մեկտեղ, հայությունը իր հայրենիքում զրկված էր բարձարգույն ուսումնական հաստատություն ունենալու հնարավորույթունից։ Վեց հարյուր տարի անց անկախություն հռչակած հանրապետության ղեկավարները գիտակցեցին դրա անհրաժեշտությունը: Ժողովրդի մտավոր ներուժը նրանք կարեւորեցին անգամ թշվառության ու կարիքի պայմաններում: Հայաստանի առաջին հանրապետության տնտեսական քայքայվածության եւ համաճարակային հիվանդությունների պայմաններում առանձնապես սուր էր զգացվում մի շարք մասնագետների` բժիշկների, գյուղատնտեսների, ճարտարագետների պակասը: Օրախնդիր էր բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների ստեղծումը: Մտավախություն, իհարկե, կար. թերթերն ու ամսագրերն ահազանգում էին. կիսամերկ ու կիսաքաղց քաղաքացիներ ունեցող երկրում համալսարան բացելու մասին մտածելը խենթություն է:
Բազմաթիվ դժվարություններից հետո, 1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նիստում քննարկվեց եւ հավանության արժանացավ Հանրային կրթության նախարար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանի զեկույցը` Պետական համալսարան ունենալու անհրաժեշտության մասին: Ընդունվեց օրենք "Հայաստանում համալսարան բանալու եւ նախնական ծախսերը հոգալու համար 300 հազար ռուբլի հատկացնելու մասին":
Բարձրագույն դպրոցի` համալսարանի հիմնադրման մասին օրինագիծը ստորագրվեց 1919 թ-ի մայիսի 16-ին: Համալսարանական ընդհանուր հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հայ մտավորականության ականավոր ներկայացուցիչներ: Մի քանի ամսից Ալեքսանդրապոլի առեւտրային վարժարանում մեծ հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի պետական համալսարանը` պրոֆեսոր Յուրի Ղամբարյանի տեսչությամբ: "Այն ջահը, որ վառում ենք այսօր Հայաստանի բարձրավանդակի վրա, չի հանգչի երբեք` կլուսավորի Առաջավոր Ասիան",- այսպես ողջունեց Նիկոլ Աղբալյանը լուսավորության օջախի բացումը։ Դասախոսական կազմը համալրելու համար հանրապետության ղեկավարները հրավեր ուղարկեցին նշանավոր բոլոր հայ գործիչներին: Կառավարությունը որոշում ընդունեց ամեն կերպ օժանդակել դասախոսներին ու ուսանողներին` բնակարանային եւ տնտեսական խնդիրներում: Պրոֆեսորի աշխատավարձը սահմանվեց նախարարի աշխատավարձին հավասար:
1919-20 թվականների ուսումնական տարում համալսարան մտան առաջին ուսանողները: Մեկ տարի անց Պետական Համալսարանը Ալեքսանդրապոլից տեղափոխվեց մայրաքաղաք: 1920 թ-ին անհրաժեշտ սարքավորումներն ու դասագրքերը կենտրոնացվեցին Երեւանի ուսուցչական սեմինարիայի շենքում: Սկզբնական շրջանում Համալսարանը բացվել էր միայն պատմալեզվաբանական ֆակուլտետով: Մեկ տարի անց ավելացան եւս երեքը: Այսօր արդեն համալսարանում գործում է 22 ֆակուլտետ, ուր մասնագիտանում է մոտ 13 հազար երիտասարդ եւ ավելի քան 1200 դասախոս։