


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:35 . 16/05
Մայիսի 18-ին "Հանրապետություն" կուսակցությունն ընդլայնված նիստ կհրավիրի ու կքննարկի "Հայ ազգային կոնգրեսի" կազմից դուրս գալու հարցը: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Կոնգրեսը լքելու իր անձնական որոշումն արդեն հայտնել է:
ՀԱԿ-ի` պատգամավորական մանդատները վերցնելու առիթով դժգոհություն է հայտնել նաեւ "Լիբերալ ազատական" կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, եւ այս կուսակցությունում եւս առաջիկայում քննարկվելու է ՀԱԿ-ի հետ համագործակցության հարցը: Նշանակո՞ւմ է սա, որ "Հայ ազգային կոնգրես" միավորումը լուծեց իր առավելագույն խնդիրը` մտավ խորհրդարան, եւ հիմա փլուզվում է: Վերլուծաբաններն ու լրագրողները կասեն, որ ՀԱԿ-ը փլուզվում է, իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ կառույցն ընդամենը վերակառուցվում է: Թերթերից մեկին տված հարցազրույցում Կոնգրեսի հնարավոր վերակառուցումը նա բացատրել է նոր քաղաքական իրավիճակին եւ ժամանակի պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ. "Վերակառուցմանը վերաբերող տարբեր տեսակի առաջարկներ արդեն հնչել են: Կոնգրեսում այսօր մեծ դեր են ստանձնել երիտասարդ, անկուսակցական, թարմ մոտեցումներ ունեցող ուժերը: Մի գուցե կգտնվեն կազմակերպական նոր ձեւեր, որոնք հնարավորություն կտան քաղաքական պայքարում ընդգրկված առավելագույն ակտիվ մարդկանց ավելի մեծ դեր ստանձնել որոշումների կայացման եւ կառույցների կազմակերպման գործում: Ես այս ընթացքը չեմ բացառում: Չեմ բացառում նաեւ, որ Կոնգրեսը կհամալրվի նոր, թարմ, երիտասարդ ուժերով, եւ Կոնգրեսից դուրս կգան հոգնած, սպառված, հին կարծրատիպերով առաջնորդվող, այսօրվա համաշխարհային քաղաքականության զարկերակը չզգացող ուժերը":