


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:48 . 16/05
Մահացել է Կարլոս Ֆուենտեսը` լատինամերիկյան ժամանակակից հայտնի գրողների վերջին ներկայացուցիչներից մեկը: 83-ամյա գրողի մահվան մասին մայիսի 15-ին իր Twitter-ում հայտնել էր Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը: Այդ նույն օրը Reforma թերթում հրապարակվել էր նրա վերջին էսսեն Ֆրանսիայում իշխանության փոխվելու մասին:
"Ես խորապես ցավում եմ մեր սիրելի եւ հարգելի Կարլոս Ֆուենտեսի` գրողի եւ աշխարհահռչակ մեքսիկացու մահվան կապակցությամբ: Հանգչի'ր խաղաղությամբ", - գրել է նախագահը:
Ֆուենտեսը մահացել էր Մեխիկոյի հարավում գտնվող հիվանդանոցում, ուր նա ավելի վաղ տեղափոխվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Լատինական Ամերիկայի ամենաարգասաբեր գրողներից մեկը` Ֆուենտեսը, հայտնի էր ոչ միայն իր գրական ստեղծագործությամբ, այլեւ քաղաքական եւ մշակութային խնդիրների վերաբերյալ իր բազմաթիվ էսսեներով, նշում է BBC-ն:
Գրողը ծնվել է 1928 թվականին Պանամայում եւ 16 տարեկանում տեղափոխվել Մեքսիկա: Նրա հայրը դիվանագետ է եղել, այդ պատճառով էլ Ֆուենտեսի մանկությունն անց է կացել Արեւմտյան կիսագնդում տեղափոխություններով: Ըստ գրողի խոստովանության` այդ ճանապարհորդություններն իրեն օգնել են ճանաչել Լատինական Ամերիկան եւ օբյեկտիվ գնահատել այն:
Ֆուենտեսը ներկայացել է "Դիմակավորված օրեր" (1954) պատմվածքների գրքով: 1959 թվականին "Անամպ պարզության եզրը" գրքի հրապարակումից հետո նա միջազգային ճանաչում է ստացել: Նրա ամենահայտնի գրքերից է "Արտեմիո Կրուսի մահը" (1962) վեպը:
news.am