


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:47 . 15/05
Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ Ելիսեյան պալատի ղեկավար է դարձել սոցիալիստ քաղաքական գործիչ: Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը: Տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ նորընտիր նախագահը հայտարարել է, որ ինքն ի սկզբանե գիտակցել է Ֆրանսիայի առջեւ ծառացած խնդիրը, այդ թվում բյուջետային պարտքն ու ցածր տնտեսական աճը:
Ընթրիքից հետո Օլանդը կմեկնի Գերմանիա` հանդիպելու Անգելա Մերկելի հետ, ով արդեն հայտարարել է, որ պատրաստ է "գրկաբաց" ընդունել Օլանդին: Այդ կերպ Մերկելը հավանաբար կքավի մեղքն այն բանի համար, որ ընտրությունների ընթացքում նա բացահայտորեն աջակցում էր Սարկոզիին: Այն փաստը, որ նրա առաջին այցը հենց Գերմանիան կլինի, ընդգծում է, ֆրանս-գերմանական հարաբերությունների կարեւորությունը` Եվրոպայի համար այս դժվար ժամանակաշրջանում: Գերմանիա այցից հետո, հինգշաբթի օրը, Օլանդն իր առաջին հանդիպումը կանցկացնի կառավարության հետ, ինչից հետո կմեկնի ԱՄՆ` հանդիպելու նախագահ Բարաք Օբամայի հետ: