


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:40 . 15/05
Ասյօր Ելիսեյան պալատում տեղի կունենա Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի երդմնակալության արարողությունը: Ներկա է լիենլու նաեւ հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզին:
Երդմնակալության արարողությունից հետո Օլանդը նախ ծաղկեպսակ կդնի Հաղթանակի կամարի մոտ, ինչից հետո ավտոմեքենայով կշրջի Ելիսեյան դաշտերում: Չի բացառվում, որ արարողության ավարտից հետո Ֆրանսիայի նախագահը կներկայացնի նաեւ նոր կառավարության կազմը: Հավանաբար ֆինանսների նախարար կդառնա Միշել Սապինը, իսկ վարչապետ կնշանակվի Ժան-Մարկ Այրոն:
Ընթրիքից հետո Օլանդը կմեկնի Գերմանիա` հանդիպելու Անգելա Մերկելի հետ, ով արդեն հայտարարել է, որ պատրաստ է "գրկաբաց" ընդունել Օլանդին: Այդ կերպ Մերկելը հավանաբար կքավի մեղքն այն բանի համար, որ ընտրությունների ընթացքում նա բացահայտորեն աջակցում էր Սարկոզիին:
Այն փաստը, որ նրա առաջին այցը հենց Գերմանիան կլինի, ընդգծում է, ֆրանս-գերմանական հարաբերությունների կարեւորությունը` Եվրոպայի համար այս դժվար ժամանակաշրջանում: Գերմանիա այցից հետո, հինգշաբթի օրը, Օլանդն իր առաջին հանդիպումը կանցկացնի կառավարության հետ, ինչից հետո կմեկնի ԱՄՆ` հանդիպելու նախագահ Բարաք Օբամայի հետ: