


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:49 . 14/05
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են հորդառատ անձրեւները: Ջրհեղեղի հետեւանքով նոր զոհվածների չկան, սակայն ավելի քան 30 մարդու բժշկական օգնության է ցուցաբերվել:
Հայտնի է նաեւ, որ հորդառատ անձրեւների հետեւանքով մայրաքաղաքի կենտրոնում փլուզվել է 18 դարասկզբին կառուցված հայկական եկեղեցի, որը գտնվում էր վթարային վիճակում, ինչպես նաեւ վնասվել է Սուրբ Նշան եկեղեցու գմբեթը:
Երեկ աղետի գոտի է ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով կարգադրել է գրանցել վնասված եւ վերանորոգման կարիք ունեցող շինությունները՝ փոխհատուցում տալու նպատակով:
Հիշեցնենք, որ աղետի զոհ է դարձել 5 մարդ, որոնցից 2՝ անչափահաս: Ամենաշատը տուժել է մայրաքաղաքի Օրթաճալայի թաղամասը, որտեղ Կուրա գետը դուրս է եկել ափերից, իսկ 3մ բարձրությամբ ալիքն ամբողջովին ավերել է մի քանի տուն:
Համաձայն եղանակի տեսության՝ տեղումները դեռ կշարունակվեն: