


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:42 . 12/05
Ծովահեններն Արաբական ծովում զավթել են ադրբեջանական նավթով բեռնված "Smyrni" լցանավը, որը 945,000 բարել (135,000 տոննա) հում նավթ էր փոխադրում դեպի Ինդոնեզիա:
Նավը պատկանում է հունական մի ընկերության, եւ Թուրքիայից ուղեւորվում էր Ինդոնեզիա։ Լցանավի հետ կապը կտրվել է մայիսի 10-ին, սակայն ցայժմ փրկագնի վերաբերյալ պահանջներ չեն ներկայացվել:
Շուկայական գներով, լցանավում եղած նավթը գնահատվում է 130 միլիոն դոլար:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, վերջին տարիներին Ինդոնեզիան դարձել է ադրբեջանական նավթի խոշորագույն գնորդը: 2011 թվականին Ինդոնեզիան Ադրբեջանից գնել է 1.76 միլիարդ դոլարի հում նավթ: Ադրբեջանական նավթը "Բաքու-Թբիլիսի-Ջեյհան" նավթամուղով հասնում է Միջերկրական ծով, որտեղից էլ լցանավերով ուղարկվում է Ինդոնեզիա: