


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:30 . 11/05
Լիտվայի Հանրապետության Սեյմասում (խորհրդարան) մայիսի 10-ին մերժվել է "Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ" խիստ ադրբեջանամետ բանաձեւը: Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել Սեյմասի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանության, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի ու լիտվահայ համայնքի համադրված աշխատանքների արդյունքում։
Ավելին, քվերակությունից առաջ կայացած քննարկումների ժամանակ լիտվացի որոշ պատգամավորներ հնչեցրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության գաղափարը:
Հիշեցնենք, որ դեռ մարտի 13-ին տապալվել էր ադրբեջանամետ այս բանաձեւի ընդգրկումը Սեյմասի օրակարգ:
Մերժման մեկ այլ որոշում էլ կայացրել էր Շվեդիայի խորհրդարանը՝ գրեթե նույնանման մեկ այլ բանաձեւի հարցով։ Այն չի ընդունվել, փոխարենը խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում ասվում է. "Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարկավոր է խաղաղ լուծում, եւ կա խնդրի լուծման մեխանիզմ: Դա Մինսկի խմբի պարտականությունն է: Արտաքին գործերի հանձնաժողովը սատարում է ԵԱՀԿ-ի շրջանակում գործադրվող ջանքերին":