


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:41 . 11/05
Չնայած Մաշտոցի պուրակում ծավալված 90-օրյա քաղաքացիական պայքարի հիմնական պահանջը կատարվել է, սակայն բնապահպան ակտիվիստների համար ընդունելի չէ խնդրի լուծման եղանակը, այն է` նախագահի ինստիտուտի կողմից իր սահմանադրական լիազորությունների չարաշահումը եւ միջամտությունը։
Պուրակի կառուցապատման դեմ բողոքող մի խումբ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից հարուցված քրեական գործը երիտասարդներն անտրամաբանական են համարում: Նրանք վճռական են եւ պատրաստվում են քայլեր ձեռնարկել հետեւյալ ուղղություններով. նախ` ցանկանում են պատասխանատվության ենթարկել քաղաքային իշխանություններին՝ պուրակում կրպակների տեղադրման ապօրինի որոշումների կայացման համար, ապա ոստիկաններին` իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանող խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու եւ անօրինական ձերբակալությունների, պուրակի բարեկարգման աշխատանքներում հանրության մասնակցությունն ապահովելու համար:
Շարժումը շարունակելու է գործունեությունը մեր պետության համար առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով: Նրանց խոսքով, խնդիրների պակաս չկա: Հաջորդ քայլը Հայաստանի ընդերքի հարստության պահպանումն է: