


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:24 . 11/05
"Ժառանգության" կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանն իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում եւ կդասախոսի համալսարանում: Այսօր դեռ պատգամավորի կարգավիճակում նա մի քանի խորհուրդներ է տվել ինչպես հարազատ կուսակցությանն, այնպես էլ ԲՀԿ-ին։
Նա հուսով է, որ "Ժառանգության" պատգամավորական նոր խմբակցությանը կհաջողվի պահպանել 2007թվից իրականացված քաղաքական գիծը։ Անդրադառնալով շրջանառվող հնարավոր կոալիցիաների մասին լուրերին, այդ թվում՝ ՀՀԿ- "Ժառանգություն" տարբերակին, Լարիսա Ալավերդյանն ասել է, թե միեւնույն դաշինքում չի պատկերացնում այդ քաղաքական ուժերին։ Այսուհանդերձ, նա "քաղաքական գուշակություններ" չի արել քաղաքական այս թիվ մեկ հարցի վերաբերյալ։
"Կասկածում եմ, արդյունավետ դաշինքների կազմման հնարավորությանը եւ կարծում, որ այն հիմնված կլինի ոչ թե հասարակական շահի, այլ՝ հաշվարկների վրա",- ասել է Լարիսա Ալավերդյանը` նկատելով, թե եթե ինքը կարողանար ԲՀԿ-ի փոխարեն որոշում կայացներ, ապա կոալիցիա չէր կազմի ՀՀԿ-ի հետ։
Մեկնաբանություններ` 1
Hasmik | 17:51 . 11/05
Ա~Յ ԵԹԵ ՐԱՖՖԻՆ ՀԱՄԵՐԳԻՆ ՊԱՐԵՐ... Այս հոդվածիցս հետո Ժառանգության համակիրները նեղացել էին ինձնից ու նույնիսկ ֆեսբուքում ուղղություն էին տալիս ինձ: Հիմա խոսեք. ձեզ դու՞ր է գալիս Րաֆֆիի քայլերը, ով հայրենասեր, ակտիվ, արդար շատ պատգամավորների անունները շահարկեց ու մի քանի տոկոս փախցրեց... 18 ապրիլ, 2012թ. Սիսիանցի պատկառելի մի անձնավորություն զանգեց ինձ. "Էս ի՞նչ է, Րաֆֆին միացել է Հանրապետականի՞ն": Փորձեցի ժխտել, ինչպես Քոքոբելյանը կժխտեր, բայց վրա տվեց. "Բանից պարզվում է` բոլորն իրար են միանալու, մենք ենք վատամարդ դուրս գալու''... Հետո իմացա, որ Սիսիանի կենտրոնրոնում ՀՀԿ-ի հանրահավաքն ավարտվելուց հետո, համերգ է եղել: Հենց այդ համերգի ժամանակ էլ, երբ ժողովուրդը ''մի քիչ տաքանում էր", Ժառանգությունը ժամանել է: Երևակայությամբ հեռու չգնաք` մտածելով, որ երաժշտության հնչյունների ներքո ժառանգականները "շախ են արել"... Չէ~, պարզապես բեմահարթակը տրամադրվել է նրանց, միկրոֆոնն էլ հետը, գումարած ընտրազանգվածը: Մի ծախսով երկու հարսանիք են արել: Այդքանից հետո էլ եկ ու պարոն Րաֆֆիին համոզիր, որ այդպես վարվում են միայն շատ մոտիկ բարեկամները: Ի՞նչ եք ասում,- կասի նա,- ես պարզապես օգտվել եմ ընձեռած հնարավորությունից: Մնում է սիսիանցիներին բացատրել, որ դա ընտրական նոր տեխնոլոգիա է և քաղաքակրթության վեջին ճիչը: Ա~յ եթե Րաֆֆին պարեր այնտեղ, նոր կարող էիք ասել, որ նա "ընդդիմություն է խաղում":