


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:12 . 11/05
"Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր պաշտոնապես հայտարարել է խորհրդարանական մանդատից հրաժարվելու մասին։
"Ես իմ մանդատը վայր չեմ դնում ինչ-որ մեկին ԱԺ անցկացնելու համար, թե ով կստանա այդ մանդատը, ինձ չի հետաքրքրում: Հետագա գործունեության վերաբերյալ քննարկումներ ենք վարելու ՀԱԿ-ի հետ, ընդհուպ մինչեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը",- ասել է Արամ Սարգսյանը։
Նա նաեւ հաջողություն է մաղթել ՀԱԿ-ի իր գործընկերներին խորհրդարանական աշխատանքում եւ նշել, որ որոշ տարձայնություն ունեն ՀԱԿ-ում, եւ մինչեւ այսօր մնացել են դաշինքում, որովհետեւ ժողովուրդն, Արամ Սարգսյանին կարծիքով, ընդդիմադիր դաշտի համախմբվածությունը համարել է շատ կարեւոր:
"Հայաստանի ԱԺ-ն այդպես էլ չդարձավ լուրջ քաղաքական մարմին, որ զբաղվի լուրջ օրենսդրական գործունեությամբ։ Այդ ԱԺ-ն դակիչ մարմին է դարձել` նախագահ-կառավարություն շրջանակում եւ կատարում է վերեւից իջեցված հրահանգները",- կարծիք է հայտնել Արամ Սարգսյանը։
Սեպտեմբերին տեղի է ունենալու կուսակցության համագումարը, որտեղ էլ արդեն հետագա գործունեության վերաբերյալ պատասխաններ կտրվեն։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ցուցակով ԱԺ անցած թեկնածուներից մանդատից հրաժարվելու մասին արդեն հայտնել է նաեւ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ Ստեփան Դեմիրճյանը պատրաստվում է մտնել խորհրդարան։