Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Նոր զորանոցներ, վերանորոգված ճաշարաններ ու բուժկետ եւ ամենակարեւորը՝ տղաների ձեռքով սարքված ապահով խրամատներ: Այս ամենին պետք է գումարել զինվորների ու հրամանատարների հայրենասիրությունը եւ կստացվեն ապահով ու անվտանգ սահմաններ:
Հայտնի "Եղնիկների" հիմնադիր Շահեն Մեղրյանի անունը երեկ Արցախյան զորահանդեսի ժամանակ չնշվեց, սակայն զորամասի հրամանատարները հիշում ու զինվորներին են փոխանցում մեծ հայրենասերի ոգին:
Հայոց բանակի պատմությունը սկսվել է կամավորական ջոկատներից, որոնք անցել են պարտադրված պատերազմի միջով եւ դարձել կանոնավոր բանակի հիմքը: Որքան էլ հասարակությունը գուրգուրի բանակը, այդուամենայնիվ, քիչ չեն երեւույթները, որոնք բողոքի մեծ ալիք են բարձրացնում։ Բանակում տեղ գտած դեպքերը ոչ կանոնադրական` միջանձնային հարաբերությունների, որոշ դեպքերում` հրամանատարների բացթողումների արդյունք են:
Սպա Արամայիս Բալայանը նորակոչիկների հետ ծանոթանում է զորամաս մտնելուն պես, ամիսը մեկ անգամ զրուցում նրանց հետ, բացահայտում խնդիրները:
"Եթե լինում են զինվորներ, որոնց ամբողջությամբ չեմ կարողանում ճանաչել, ստիպված զանգահարում եմ ծնողներին: Կան զինվորներ, ովքեր խնդրահարույց հարցեր են ունենում. գնում ենք, ծնողների հետ հանդիպում, զրուցում",- ասաց հրամանատար Արամայիս Բալայանն ու հավելում՝ որքան կիրթ են լինում տղաները, այնքան քիչ են լինում խնդիրները:
Անգամ ամենավտանգավոր սահմանը պահող հայ զինվորների զորանոցները փայլում են մաքրությունից: Թե՛ բնակավայրերում տեղակայված եւ թե՛ սահմանային զորամասերի զինվորները պարտավոր են լինել սափրված, կոկիկ հագնված եւ հարդարված: Սահմաններում չկան հատուկ մասնագետներ` վարսավիրներ: Սակայն զինվորները մեկը մյուսին օգնում է` ունենալ ներկայանալի տեսք:
Հրամանատարները կարծում են, որ պատանիներին պետք է դպրոցում սովորեցնել զինվոր լինել, հայրենասիրական թեմաներով դասընթացներ կազմակերպել, իսկ մնացածն արդեն իրենց գործն է:
"Զինվորը հասարակությունից պետք է պատրաստ զորակոչվի բանակ, բանակի մասին որոշ գիտելիքով, որպեսզի հրամանատարներն, ամեն ինչ անելով հանդերձ, մի փոքր ավելի քիչ խնդիրներ ունենան` կապված նրանց զինվորական դաստիարակության հետ",- ասաց հրամանատար Գրչաղեկյանը։
Շիդլեր Հակոբյանը շուտով կզորացրվի: Գերմանական անունով այս զինվորը հիմնական ծառայությունն անցել է սահմանում, հիմա նորակոչիկներին փոխանցում է իր փորձն ու գիտելիքը: Ասում է` կան հեշտ սովորողներ, կան դժվար, բայց բոլորս մեկ բանի համար ենք այստեղ, որ սահմաններն ամուր պահենք: Նա մասնակցել է Պաշտպանության բանակի կազմակերպած շախմատի մրցումներին եւ դարձել երրորդ մրցանակակիրը:
"Զինվորներից պահանջվում է աչալրջություն, կարգապահություն, որպեսզի դեպքեր չլինեն, պետք է պահպանել անվտանգության կանոնները եւ չթուլացնել ուշադրությունը",- ասաց Շիդլեր Հակոբյան։
Սահմանին կանգնած զինվորը գիտակցում է, որ քանի դեռ չեն լռել խաղաղ բնակիչներին ուղղված կրակոցները, պատերազմը չի ավարտվել: