


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:22 . 10/05
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը չի լքի հարազատ կուսակցությունը եւ երբեք չի դառնա հանրապետական` պաշտոնը պահպանելու համար:
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ նախարարը Կառավարության այսօրվա նիստից հետո, պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե արդյո՞ք շարունակելու է պաշտոնավարել եւ արդյո՞ք ԲՀԿ-ն կրկին կդառնա կոալիցիայի անդամ` ասել է, որ չի կարող պատասխանել:
"Կուսակցությունն իմ աշխատանքի վերաբերյալ գնահատական չի տվել, սակայն դժգոհության դեպքում, կարտահայտվեր",- ասել է պաշտոնյան՝ անկեղծանալով, որ կցանկանար պաշտոնավարել` սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր ավարտին հասցնելու նպատակով, բայց պաշտոնանկության դեպքում չի տխրի: