


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:42 . 09/05
ԵԱՀԿ գործող նախագահ` Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիք Մերֆին հնարավոր է համարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում արդեն ընթացիկ տարում կոնկրետ արդյունքների հասնելը: Այս մասին նա ասել է "The Business Year" ամսագրին տված Ադրբեջանի մասին հարցազրույցում: Մերֆին հայտնել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթացի կարելի է հասնել միայն հակամարտող կողմերի քաղաքական կամքի ու միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: Նա ընդգծել է, որ միակ կառույցը, որը կոչված է աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է: "Մենք աջակցում ենք Մինսկի խմբի` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին ուղղված ջանքերին, որոնք սկիզբ կդնեն խաղաղության պաշտոնական համաձայնագրի մշակման աշխատանքներին",- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Նրա խոսքով` շփման գծում մահվան դեպքերի զգալի թիվը լուրջ անհանգստության տեղիք է տալիս ուշ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված անհապաղ միջոցառումերի իրականացում է պահանջում: "Դիպուկահարների դուրսբերումը շփման գծից եւ ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը, ինչպես նաեւ ԵԱՀԿ հետագա դիտարկումները կնպաստեն կողմերի միջեւ վստահության աճին եւ կայունության ու անվտանգության ապահովմանը",- ասել է նա: Այս ուղղությամբ եւս մեկ կարեւոր քայլ է, ըստ նրա, 2011թ.-ին Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի ու Դմիտրի Մեդվեդեւի կողմից համատեղ հայտարարության իրագործումը: